Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Հովիկ Հրաչի Հովհաննիսյանին 2022 թվականի ապրիլի 1-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ:
2․ Աշխատավարձը՝ համաձայն հաստատված պաշտոնային դրույքաչափի 365 000 (երեք հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ։
3․Հովիկ Հրաչի Հովհաննիսյանի համար սահմանվում է աշխատաժամանակի նորմալ տևողություն՝ շաբաթական 5 աշխատանքային օր՝ օրական 8 ժամ ժամանակով, ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 20 աշխատանքային օր տևողությամբ և ամենամյա լրացուցիչ արձակուրդ՝ 4 աշխատանքային օր տևողությամբ:
4. Աշխատանքային գործառույթները՝ համաձայն աշխատանքային պայմանագրի:
5. Սույն որոշումը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նոր նշանակում կատարելը: |