Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 14․1-րդ հոդվածի 4-րդ մասով, 15-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով, որ Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետի (ծածկագիր՝ 2․1-1) պաշտոնը 2025 թվականի հուլիսի 18-ից թափուր է, իսկ նույն բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 2․3-1) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող Լուսինե Արսենի Օհանյանը բավարարում է տվյալ թափուր պաշտոնը արտամրցույթային կարգով զբաղեցնելու համար սահմանված պահանջները, հիմք ընդունելով Լուսինե Արսենի Օհանյանի դիմումը՝ որոշում եմ.
1. 2025 հուլիսի 23-ից Լուսինե Արսենի Օհանյանին նշանակել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետի (ծածկագիր՝ 2․1-1) համայնքային ծառայության պաշտոնում:
2. Աշխատավարձը՝ համաձայն հաստատված պաշտոնային դրույքաչափի` 340 000 (երեք հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ: Աշխատավարձը համարել փոփոխված՝ Սպիտակ համայնքի ավագանու կողմից պաշտոնային դրույքաչափի փոփոխմանը համապատասխան:
3. Աշխատանքային գործառույթները՝ համաձայն համայնքային ծառայության պաշտոնի անձնագրի:
4. Աշխատաժամանակի ռեժիմը, ամենամյա արձակուրդի տեսակը և տևողությունը՝ համաձայն աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգի:
5. Լուսինե Արսենի Օհանյանին շնորհել Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան: