Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 31-ի արտահերթ նիստի օրակարգը.
1) Հովիկ Հրաչի Հովհաննիսյանին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին
( Զեկուցող՝ համայնքի ղեկավար Ք․ Նիկողոսյան)
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 39 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
( Զեկուցող՝ աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Ա․ Ֆրանգյան) |