Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 158
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 35
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 11-ի հերթական նիստի օրակարգը.

1)Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

/Զեկուցող՝ Վ․Ապրեսյան/

2)Սպիտակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին

/Զեկուցող՝ Ա․Ֆրանգյան/

3)«Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը գույք ամրացնելու մասին

/Զեկուցող՝ Ա․Ֆրանգյան/

4)Սպիտակ համայնքի սեփականության 2023 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին

/Զեկուցող՝ Ա․Ֆրանգյան/

5)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի 1-ին եռամսյակի կատարման ընթացքի մասին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի հաղորդումն ընդունելու մասին

/Զեկուցող՝ Վ․Ապրեսյան/

6)Սպիտակ համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին

/զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/

7) Սպիտակ քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող եղևնին տեղափոխելուն համաձայնություն տալու մասին

/զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/

8)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 98-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

/զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/

9) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվությամբ փոխանցելուն համաձայնություն տալու մասին

/զեկուցող՝ Ա․ Մաթոսյան/

10) Մեծ Պարնիի գյուղապետարանի նախկին վարչական շենքը աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին

/զեկուցող՝ Ա․ Մաթոսյան/

11)1988 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ Գնել Աղվանի Մանուկյանի ընտանիքի կազմը և բնակելի տուն ունենալու փաստը հաստատելու մասին

/Զեկուցող՝ Ն․Յարմալոյան/

12)Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու մասին

/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/

13)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին

/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(128.40 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner