Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1337-Ն որոշմամբ, հիմք ընդունելով թիվ ՎԴ6/0070/05/20 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի վճիռը՝ որոշում եմ.
1․Անահիտ Աղվանի Հովհաննիսյանին, Վաչիկ Սուրիկի Պետրոսյանին, Հրաչիկ Սուրիկի Պետրոսյանին, Գայանե Սպարտակի Այվազյանին, Մելինե Հարությունի Քոսյանին, Միսակ Վաչիկի Պետրոսյանին, Նարեկ Վաչիկի Պետրոսյանին, Արաքսյա Հրաչիկի Պետրոսյանին, Անահիտ Հրաչիկի Պետրոսյանին և Անի Հրաչիկի Պետրոսյանին ընդգրկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրի աղետի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում։