Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10022023-06-0067 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06098VXMEFZU) և Թամարա Սարգսի Մինասյանի (ծնված՝ 22․11․1986թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրում գտնվող06-098-0077-0028 կադաստրային ծածկագրով, 0,22 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գ․ Սարամեջ, 9-րդ փողոց, 1-ին փակուղի, 2 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1824):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: