Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 28-ի արտահերթ նիստի օրակարգը.
1) Սուբվենցիոն ծրագրերին մասնակցելուն համաձայնություն տալու մասին
2) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և կանոնադրությունը հաստատելու մասին
3) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 12-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 2-ի թիվ 4-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
6) «Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 62-Ա որոշման թիվ 8 հավելվածը ուժը կորցրած ճանաչելու մասին
7) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 12-ի թիվ 8-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
8) «ՍՊԻՏԱԿ ՄՈԼ» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն համաձայնություն տալու և ուղղակի վաճառքի գին սահմանելու մասին
9) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներին սեղմված բնական գազ տրամադրելուն համաձայնություն տալու մասին