Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի թիվ 904-Ն որոշումը, Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 06132X5GMNGH) և «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը՝ որոշում եմ.
1. Հաստատել Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-075-0140-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,13779 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հատակագիծը։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Մեծ Պարնի, 13-րդ փողոց, 57 հողամաս» հասցեն (փոստային դասիչ 1818)։
3. Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: