Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից 27․03․2024թ․ տրամադրված «Շարժական գույքի գնահատման հաշվետվությունը», որի համաձայն գույքի շուկայական արժեքը կազմում է 2 200 000 ՀՀ դրամ, հաշվի առնելով, որ Մեծ Պարնիի գյուղապետարանի նախկին վարչական շենքը ոչ հիմնական փայտյա շինություն է, որը ներկայումս չի շահագործվում համայնքային կարիքների համար և տրամադրված չէ որևէ անձի օգտագործման նպատակով, շինությունը առանց լրացուցիչ ծախսերի հնարավոր չէ շահագործել, այն հրդեհավտանգ է, կարող է ցանկացած ժամանակ հրդեհվել և վնաս պատճառել համայնքին, իսկ դրա օտարումից համայնքի բյուջե կմուտքագրվեն ֆինանսական միջոցներ՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․Համաձայնություն տալ Մեծ Պարնիի գյուղապետարանի նախկին վարչական շենքը աճուրդով օտարելուն՝ ապամոնտաժելու և հողատարածքը ազատելու պայմանով։
2․Գույքի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 2 200 000 ՀՀ դրամ։ |