Այսօր: Հինգշաբթի, 30 Հունվարի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 հունվարի 2025 թ.

06-006-0197-0012 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,03098 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՍԵՆ ԱՂԱՍՈՒ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ 06-006-0197-0012 կադաստրային ծածկագրով 0,03098 հեկտար մակերեսով հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողամասի վրա 1991 թվականին կառուցված նկուղը, բնակելի տունը, մանսարդը, ավտոտնակը և պարիսպը համապատասխանում են քաղաքաշինական նորմերին ու կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, հիմք ընդունելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրության հաշվետվությունը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011ZQUYRPM) և Արսեն Աղասու Թորոսյանի (ծնված՝ 28․01․1962 թ․) դիմումը՝ որոշում եմ.

1․ Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Արսեն Աղասու Թորոսյանի (ծնված՝ 28․01․1962թ․), Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված՝ 03․12․1984թ․), Սիրուշ Արամայիսի Մաթոսյան (ծնված՝ 05․10․1965թ․) և Աղասի Արսենի Թորոսյանի (ծնված՝ 09․09․1986թ․), ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը Սպիտակ համայնքում գտնվող, 06-006-0197-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,03098 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի, դրա վրա գտնվող 57,1 քառակուսի մետր մակերեսով նկուղի, 6,7 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակի, 58,3 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, 24,6 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակի, 24,8 քառակուսի մետր մակերեսով մանսարդի, 23,2 քառակուսի մետր մակերեսով մանսարդի, 17 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակի, 0,6 և 1,2 քառակուսի մետր մակերեսով պարիսպների նկատմամբ:

2․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հատակագիծը։

3․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, ք․ Սպիտակ, Շվեյցարական թաղամաս, 134 բնակելի տուն» հասցեն։

4․ Սույն որոշումից ծագող իրավունքը և տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման:

5․ Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հովհաննես Մանուկյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner