Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14102025-06-0056 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 060113UDCVNB) և Մկրտիչ Կարոյի Խաչատրյանի (ծնված՝ 09․11․1956թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնվող 06-006-0274-0006-001-015 կադաստրային ծածկագրով խանութին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Ս․ Ավետիսյան հրապարակ, 1 շենք․, 1 խանութ» հասցեն (փոստային դասիչը՝ 1801):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: