Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 2-ի N 89-Ա որոշմամբ և հաշվի առնելով, որ մարզիկներ Կառլեն Արսենի Մահինյանը, Ալեքսան Ստյոպայի Ստեփանյանը Հայաստանի Հանրապետության սամբոյի մեծահասակների առաջնությունում զբաղեցրել են 1-ին և 2-րդ տեղերը, Վոլոդյա Արտակի Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության մարտական սամբոյի երիտասարդների առաջնությունում զբաղեցրել է 1-ին տեղը, Արմեն Արմանի Աղումյանը և Վրեժ Ալիկի Խոյեցյանը Հայաստանի Հանրապետության սամբոյի երիտասարդների առաջնությունում զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը, հիմք ընդունելով մարզիկների և Վոլոդյա Արտակի Սիմոնյանի օրինական ներկայացուցիչ Լիաննա Վաղարշակի Մարիտիրոսյանի դիմումները, հավաստագրերը և «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Հայրապետյանի կողմից տրված տեղեկանքը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի՝ «Հանգստի և սպորտի ծառայություններ» գործառական դասակարգման «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման 4727 հոդվածից մարզիկներին տրամադրել միանվագ դրամական պարգևատրում.
1) Կառլեն Արսենի Մահինյանին՝ 70 000 ՀՀ դրամ,
2) Ալեքսան Ստյոպայի Ստեփանյանին՝ 49 000 ՀՀ դրամ,
3) Վոլոդյա Արտակի Սիմոնյանին՝ 42 000 ՀՀ դրամ,
4) Արմեն Արմանի Աղումյանին՝ 35 000 ՀՀ դրամ,
5) Վրեժ Ալիկի Խոյեցյանին՝ 28 000 ՀՀ դրամ։
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը: