Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, ինչպես նաև Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 2-ի N 89-Ա որոշմամբ, և հաշվի առնելով, որ «ՍՊԻՏԱԿԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաներ՝ Արսեն Արտյոմի Ասատրյանը, Նարինե Նորիկի Քերոբյանը, Գագիկ Սամվելի Ավետիսյանը, Եվա Աղվանի Պողոսյանը «Իսպանական երկնքի տակ» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնում ճանաչվել են 1-ին կարգի դափնեկիրներ, իսկ Գրետա Համլետի Սարդարյանը և Ալիսա Ռոմանի Ղուկասյանը նույն մրցույթ-փառատոնում արժանացել են «Մեծ Մրցանակ» պարգևին, հիմք ընդունելով օրինական ներկայացուցիչներ՝ Տաթևիկ Արշալույսի Գասպարյանի, Լիլիթ Լավրենտի Դանիելյանի, Նազելի Ալեքսանի Դանիելյանի, Մելինե Մարտունի Եղիազարյանի, Զինաիդա Արտուշի Ուռուսյանի և Ալլա Մանվելի Մակարյանի դիմումները, ինչպես նաև տրված դիպլոմները և «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային փառատոնի ասոցիացիայի տեղեկանքը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Այլ մշակութային կազմակերպություններ» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածից հատկացնել 101 800 ՀՀ դրամ:
2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին`ապահովել սույն որոշման կատարումը: