|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 դեկտեմբերի 2023 թվականի N |
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆԿՈՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱԿՈՒՄԲԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՏԱՆԻՔԻՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱՅԱՆ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (գտագործման) իրավունքի պետական գրանցման թիվ 2799149 վկայականը, «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ- ի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1459/23-11 գրությունը և Սպիտակ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերությանը Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-047-0030-0001 կադաստրային ծածկագրով 0,1835 հեկտար մակերեսով հողամասի վրա առկա ակումբի շինության տանիքին տեղակայել բջջային կապի կայան, 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով՝ 10 (տասը) տարի ժամկետով: |
Կողմ -15 ԱԼԹՈՒՆՅԱՆ ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԳԱՍՈՅԱՆ ԿԱՐԵՆ ԴԻԼԱՔՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԶԱԼԻԿՈ ՄԱԹՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՔԱՋԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ ՓԻԼՈՅԱՆ ՍԱՐԳԻՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(466.01 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|