Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով Վարդան Գուրգենի Բաղդասարյանի դիմումը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Վարդան Գուրգենի Բաղդասարյանին վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի (անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 0076490, տրված 26․08․2011թ․) վարձակալության իրավունքը օտարելուն։ |