Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ, 60-րդ և 62-րդ կետերով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Քնարիկ Գառնիկի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին տրամադրված «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ, Սպիտակ ք․, Կենտրոնական Ց-5 թաղամաս, 3 շենք, 1 բնակարան» հասցեն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներին, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 21042023-06-0004 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի առկա հասցեի փոփոխության հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011FPP7R3M) և Քնարիկ Գառնիկի Բադալյանի (ծնված՝ 30․06․2003 թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Քնարիկ Գառնիկի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ, Սպիտակ ք․, Կենտրոնական Ց-5 թաղամաս, 3 շենք, 1 բնակարան» հասցեն փոփոխել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Ուզբեկական Կ-5 թաղամաս, 3 շենք, 1 բնակարան» հասցեով։ (փոստային դասիչը՝ 1805):
2․ Սույն որոշման 1-ին կետով նշված հասցեի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման: