Այսօր: Կիրակի, 29 Հունիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 0
 

Զեկ. ԵՐԵՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 06-042-0104-0109 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «ՇԵՆ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Մինասյանի 2025 թվականի հունիսի 17-ի թիվ ՇՆ-17-25 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է

1․ Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 06-042-0104-0109 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 13,02856 հեկտար մակերեսով արոտավայր հողատեսքի հողամասը անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով, բարձրարժեք անտառային ու պտղատու տեսակների տնկարկներ հիմնելու նպատակով, «ՇԵՆ» բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրելուն։

2․ Առաջարկել Սպիտակ համայնքի ղեկավարին «ՇԵՆ» բարեգործական հասարակական կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր սույն որոշման 1-ին կետով սահմանված պայմաններով, ինչպես նաև լրացուցիչ պայմանով, որ Սպիտակ համայնքն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ լուծելու գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը՝ հողամասը պայմանագրին անհամապատասխան օգտագործելու դեպքում։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՐԵՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner