Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 151
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 36
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 28-ի արտահերթ նիստի օրակարգը.

1) Սուբվենցիոն ծրագրերին մասնակցելուն համաձայնություն տալու մասին

(Զեկուցող՝ Ա․ Մաթոսյան)

2) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և կանոնադրությունը հաստատելու մասին

(Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան)

3) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին (

Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան)

4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 12-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

(Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան)

5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 2-ի թիվ 4-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

(Զեկուցող՝ Վ․ Ապրեսյան)

6) «Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 62-Ա որոշման թիվ 8 հավելվածը ուժը կորցրած ճանաչելու մասին

(Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան)

7) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 12-ի թիվ 8-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

(Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան)

8) «ՍՊԻՏԱԿ ՄՈԼ» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն համաձայնություն տալու և ուղղակի վաճառքի գին սահմանելու մասին

(Զեկուցող՝ Գ․ Չոբանյան)

9) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներին սեղմված բնական գազ տրամադրելուն համաձայնություն տալու մասին

(Զեկուցող՝ Վ․ Ապրեսյան)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(55.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner