Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ 06-042-0011-0027 կադաստրային ծածկագրով 0,05833 հեկտար մակերեսով հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդհոդվածի 2-րդմասի 1-ին, 2-րդ, 3-րդկետերովսահմանվածպահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողամասի վրա 1999 թվականին կառուցված կիսանկուղը, բնակելի տունը, բաց պատշգամբը պարիսպը, 1985 թվականին կառուցված անասնաշենքը և թռչնանոցը համապատասխանում են քաղաքաշինական նորմերին ու կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, հիմք ընդունելով «Գասպար Վեքիլյան» Ա/Ձ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրության հաշվետվությունը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06042VZMHDGS) և Վարոս Կառլենի Այվազյանի (ծնված՝ 06․01․1964 թ․), Սամվել Կառլենի Այվազյանի (ծնված՝ 06․07․1966 թ․), և Կարինե Կառլենի Սարգսյանի (ծնված՝ 08․10․1974 թ․), ներկայացուցիչ Հայկ Վարոսի Այվազյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Օրենքի ուժով ճանաչել Վարոս Կառլենի Այվազյանի, Սամվել Կառլենի Այվազյանի և Կարինե Կառլենի Սարգսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը Սպիտակ հ
2. ամայնքի Լեռնավան բնակավայրում գտնվող, 06-042-0011-0027 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,05833
հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի, դրա վրա գտնվող 77,54 քառակուսի մետր մակերեսով կիսանկուղի, 78,82 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, 12,37 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, 12,15 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակի, 30,24 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքի, 8,68 քառակուսի մետր մակերեսով բաց թռչնանոցի և 6,18 քառակուսի մետր մակերեսով պարսպի նկատմամբ:
3. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հատակագիծը։
4. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, գ. Լեռնավան, 13-րդ փողոց, 1-ին փակուղի, 1 բնակելի տուն» հասցեն։
5. Սույն որոշումից ծագող իրավունքը և տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման:
6. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա: