Օրակարգում
1․ Աշխատակազմի անձնական գործերի վերաբերյալ
2․ Աշխատանքային ներքին կարգապահական կանոնների վերաբերյալ
3․ Գնումների մասին օրենսդրության վերաբերյալ
4․ Կարգապահական հարցեր
Խորհրդակցության ընթացքը
Լսեցին- Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ՀՈԱԿ-ների աշխատանքային ներքին կարգապահական կանոններին։ Հորդորեց դրանք խստորեն պահել, վերանայել և համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին, ուղղել թերությունները, ինչպես նաև խստիվ պահպանել աշխատանքային 8-ժամյա ժամանակացույցը։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտի «Արևիկ» մանկապարտեզ» և «Շիրակամուտի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ներում չի պահպանվում աշխատանքային օրերի 9։00-ից 18։00 ժամանակացույցը։ Մանկապարտեզն աշխատում է 09։00-ից 17։00, իսկ երաժշտական դպրոցը՝ 10։00-ից 17։00 ժամանակացույցով։
Ա․ Ֆրանգյանը հանձնարարեց ողջամիտ ժամկետում ուղղել սխալը, այդ մասին ծանուցել և զեկուցել աշխատակազմի քարտուղարին։
Մանկապարտեզների տնօրեններին հորդորեց երեխաներին 17։30 տուն ուղարկելու փոխարեն մանկապարտեզների դռները բացել 17։45-ից սկսած։
Աշխատակազմի քարտուղարը խստիվ պահանջեց վերանայել ՀՈԱԿ-ների աշխատակիցների անձնական գործերը, համալրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, բերել պատշաճ տեսքի՝ նախազգուշացնելով, որ դրանք մեկ առ մեկ ստուգվելու են։ Հանձնարարականը կատարել 14-օրյա ժամկետում և հաջորդող 2 շաբաթների ընթացքում զեկուցել կատարվածը։
Անդրադարձ կատարվեց նաև ՀՈԱԿ-ների գնումների գործընթացին։ Ա․ Ֆրանգյանը շեշտեց, որ մինչ օրս գնումների համակարգողի լիցենզիա ստացել է 3 հաշվապահ։ Հիշեցրեց, որ 2024թ․ հունվարի 30-ին հանձնարարվել է հաշվապահներին նախապատրաստել գնումների համակարգողի որակավորում ստանալուն։ Հանձնարարվեց պարտադիր մասնակցել լիցենզավորման քննությանը և ստանալ գնումների համակարգողի լիցենզիա։
Ա․ Ֆրանգյանը հիշեցրեց, որ դեռևս տարեսկզբին հանձնարարել է խստագույնս պահպանել «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ենթաօրենսդրական ակտերի պահանջները, գնումների գործընթացը կազմակերպել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան՝ առավելապես ուշադրություն դարձնելով մանկապարտեզների սննդի ձեռքբերման մրցույթների ընթացակարգերին և մատակարարվող ապրանքների որակին։ Հիշեցրեց, որ սննդամթերքի գնման պարագայում մեկ աղբյուրից կատարված գնումը համարվում է խախտում։ Կրկին հորդորեց պարտադիր պահպանել գնումների մասին օրենսդրության պահանջները։
Նիստը վարողը հիշեցրեց, որ դեռևս ընթացիկ տարվա հունվարի 30-ի խորհրդակցության ժամանակ զգուշացրել է, որ համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների` մինչև 2024թ. հունիսի մեկը գործող տնօրենները պետք է հավաստագրվեն, այլապես չեն կարողանա շարունակել հետագա պաշտոնավարումը։ Հորդորն անտեսած տնօրեններն այսօր փաստի առաջ են կանգնել։
Քննարկվեցին մի շարք այլ կարգապահական և տեխնիկական հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։ |