Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 2-ի արտահերթ նիստի օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին
(Զեկուցող՝ Վ․ Ապրեսյան)
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 12-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան)
3) «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի Սպիտակի նախաձեռնող խմբի կազմը հաստատելու մասին
(Զեկուցող՝ Է․ Խաչատրյան)
4) Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու մասին
(Զեկուցող՝ Է․ Թորոսյան)
5) Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 06-086-0107-0117 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու մասին
(Զեկուցող՝ Է․ Թորոսյան)
6) Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 06-086-0117-0003 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու մասին
(Զեկուցող՝ Է․ Թորոսյան)
7) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 15-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Զեկուցող՝ Է․ Թորոսյան)
8) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2021 թվականի բյուջեի 4-րդ եռամսյակի կատարման ընթացքի մասին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի հաղորդումն ընդունելու մասին
(Զեկուցող՝ Վ․ Ապրեսյան)
9) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու անդամ Արմեն Եղիազարյանի հրաժարականի մասին դիմումը ի գիտություն ընդունելու մասին
(Զեկուցող՝ Ք․ Նիկողոսյան) |