Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 19-ի «06-006-0144-0013 կադաստրային ծածկագրով 0,04 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շինության նկատմամբ Մանվել Խաչիկի Յարմալոյանի սեփականության իրավունքը ճանաչելու, 0,01188 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու, հողամասի հատակագիծը հաստատելու և անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին» թիվ 437 որոշման 1-ինկետում գրված «անասնաշենքի» բառից հետո լրացնել «3,8 քառակուսի մետր մակերեսով պարսպի» թիվը և բառերը: