Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 1998 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 137 որոշման մեջ Մարտուն Մկրտչի Հակոբյանի ընտանիքին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հասցեն սխալ է գրվել, հիմք ընդունելով Մարտուն Մկրտչի Հակոբյանի որդու կնոջ՝ Անահիտ Խաչիկի Սողոմոնյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակի քաղաքապետի 1998 թվականի սեպտեմբերի 8-ի «Սպիտակ քաղաքի ՈԻզբեկական Կ-11 թաղամասի բնակելի տները քաղաքացիներին թիվ 137 որոշման 1․5-րդ կետում գրված «8/1» թիվը փոխարինել «26» թվով, իսկ «թիվ 2 բնակարան» թիվը և բառերը հանել։