Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16072021-06-0008 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-052-0128-0016 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,350204 հեկտար մակերեսով 3-րդ կարգի անջրդի վարելահող հողատեսքի հողամասը մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն:
2. Հողամասի մեկնարկային տարեկան վարձավճար սահմանել 14 300 ՀՀ դրամ, վարձակալության տրամադրման ժամկետը՝ 25 տարի: |