Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27062022-06-0039 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, Շիրակամուտ բնակավայրում գտնվող, 06-087-0101-0110 կադաստրային ծածկագրով 0,17158 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի հողամասը, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով, աճուրդով օտարելուն։
2. Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 171 580 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 100 ՀՀ դրամ)։
3. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցից համայնքի բյուջե գանձել հողամասի չափագրման և պետական գրանցման ծախսերը։ |