Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 6-ի թիվ 303-Ն որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակարանները քաղաքացիներին նվիրատվությամբ փոխանցելուն՝ համաձայն հավելվածի։
2․ Սահմանել, որ Սպիտակ համայնքի և քաղաքացիների միջև կնքվող նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարումները կատարվում են քաղաքացիների միջոցների հաշվին: |