Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03102023-06-0042 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ք․Քըրքորյան փողոց 3-րդ նրբանցք 5/8 հողամաս» հասցեում գտնվող, 06-006-0301-0007 կադաստրային ծածկագրով 0,11294 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը, պահեստներ կառուցելու նպատակով, աճուրդով օտարելուն։
2. Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 1 378 997,40 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 1221 ՀՀ դրամ)։
3. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցից համայնքի բյուջե գանձել հողամասի չափագրման և պետական գրանցման ծախսերը։ |