Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46․2-րդ կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02092024-06-0039 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ա․Մանուկյան փողոց, 5/5 հողամաս» հասցեում գտնվող, 06-006-1783-0010 կադաստրային ծածկագրով 0,00028 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը, թեքահարթակ կառուցելու համար, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով, 25 տարի ժամկետով Մելսիկ Սպարտակի Դիլբարյանին տրամադրելուն։ 2. Հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճար սահմանել 2 800 ՀՀ դրամ։ |