Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16112023-06-0030 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06098FNE6VXX), Լենա Պողոսի Տոնոյանի և Արկադիկ Սամվելի Տոնոյանի ներկայացուցիչ Կարապետ Բեյբութի Մինասյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրում գտնվող 06-098-0035-0001 կադաստրային ծածկագրով, 0,141 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 89,5 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը և 32 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքին տրամադրել «Սպիտակ համայնք գյուղ Սարամեջ, 17-րդ փողոց, 13 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1824):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: