Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով թիվ ԼԴ4/0052/02/24 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի հունվարի 10-ի վճիռը, «ԿԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը՝ 20256WMLLA, Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011JN5UJ4W) և Սամվել Մելիքի Յարմալոյանի ներկայացուցիչ Վիկտորյա Էդիկի Ալեքսանյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Հաստատել թիվ ԼԴ4/0052/02/24 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի հունվարի 10-ի վճռով Սամվել Մելիքի Յարմալոյանի սեփականության իրավունքը ճանաչված ոչ բնակելի տարածքի հատակագիծը։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Ս․ Ավետիսյան հրապարակ, 3/1 շենք, 7 ոչ բնակելի տարածք» հասցեն (փոստային դասիչը՝ 1801)։
3․ Սույն որոշմամբ տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
4․ Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա։