Այսօր: Երկուշաբթի, 17 Մարտի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 152
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 մարտի 2025 թ.

ՋՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասով և 102-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ Ջրաշենի գյուղապետի 1998 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 63 որոշման մեջ Ռուզաննա Շավհալատի Սարգսյանի (ծնված՝ 29․09․1968թ․) հայրանունը սխալմամբ գրվել է «Շահվալադի», հիմք ընդունելով Ռուզաննա Շավհալատի Սարգսյանի անձը հաստատող փաստաթղթերը և Ռուզաննա Շավհալատի Սարգսյանի ներկայացուցիչ՝ Ռոման Հայկի Ղուկասյանի դիմումը՝ որոշում եմ․

1․Ջրաշենի գյուղապետի 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Կիսակառույց բնակարանի սեփականաշնորհման մասին» թիվ 63 որոշման մեջ գրված «Շահվալադի» բառը փոխարինել «Շավհալատի» բառով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Թագուհի Շուշանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner