Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 59-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշման թիվ 1 հավելվածի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման թիվ 1հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հաշվի առնելով որ համաձայն գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների վերաբերյալ) ԱՏ-02122020-06-0631 տեղեկանքի կադաստրային քարտեզում 06-097-0145-0005 կադաստրային ծածկագրով հողամասի գործառնական նշանակությունը գյուղատնտեսական այլ հողատեսք է իսկ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02122020-06-0024 վկայականով 06-097-0145-0005 կադաստրային ծածկագրով հողամասը հանդիսանում է վարելահող, հիմք ընդունելով«Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02122020-06-0024 վկայականը և Արմեն Լուքսենի Հալաջյանի (ծնված 16.02.1972 թ. ) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրում գտնվող 06-097-0145-0005 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլհողատեսքի հողամասից առանձնացված 0,0300 մակերեսովհողամասիհողատեսքըփոփոխել 4-րդ կարգի ջրովի վարելահողհողատեսքի։
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հատակագիծը։
3. ՍույնորոշումըտրամադրելԿադաստրիկոմիտե՝սահմանվածկարգովպետականգրանցումկատարելուհամար: