Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 432 որոշմամբ, հիմք ընդունելով թիվ ՎԴ6/0122/05/19 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2024 թվականի փետրվարի 28-ի վճիռը և Անահիտ Արամի Թորոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Անահիտ Արամի Թորոսյանին, Աշիկ Ջանիբեկի Խաչատրյանին, Սյուզաննա Աշիկի Խաչատրյանին և Ալիկ Աշիկի Խաչատրյանին ընդգրկել Սպիտակ քաղաքի աղետի հետևանքով պետական բնակարան կորցրած, անօթևան մնացած և բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում։