Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Ա/Ձ ՏԻԳՐԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԲԱՇՈՅԱՆԻ կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2479970 վկայականը և Էդիկ Ռոբերտի Էտիբարյանի (ծնված 18․11.1976 թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Հաստատել Էդիկ Ռոբերտի Էտիբարյանին սեփականության իրավունքով պատկանող 06-006-0501-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,0347 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հատակագիծը։
2. Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: