Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 20-ի արտահերթ նիստի օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 2-ի թիվ 4-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2) Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-046-0220-0012 կադաստրային ծածկագրով հողամասն աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին |