Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքնների պետական գրանցման թիվ 03102017-06-0038 վկայականը, «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06132F2BYPAE) ՝ որոշում եմ.
1. Հաստատել Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրում գտնվող հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության 06-075-0201-0168 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,08181 հեկտար մակերեսով հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամասի հատակագիծը։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Մեծ Պարնի, 52 հողամաս» հասցեն (փոստային դասիչ 1818)։
3. Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար:
4. Ուժը կորցրած ճանաչել Սպիտակ համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի «Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրում գտնվող 06-075-0201-0168 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,08181 հեկտար մակերեսով հողամասի հատակագիծը հաստատելու մասին» թիվ 913 որոշումը։