Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



01 դեկտեմբերի 2023 թ.

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ԵՂԻՇԵ ՍԱՆԱՍԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԱՐԾՎԻԿ ԱՂԱՍՈՒ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՀԱՅԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԺԱՌԱՆԳԱԲԱՐ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետով, 13-րդ կետի «ա» ենթակետով, հաշվի առնելով, որ Եղիշե Սանասարի Սարգսյանին, Արծվիկ Աղասու Սիմոնյանին և Տիգրան Հայկի Սարգսյանին ժառանգաբար փոխանցված՝ Սպիտակ համայնքում գտնվող, 06-006-0304-0041 կադաստրային ծածկագրով 0,09000 հեկտար մակերեսով հողամասի վրա 2018 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով 2023 թվականի հոկտեմբերի 9-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (գրանցված է սեղանամատյանում N 2839, 2840, 2841), «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 2023ZNUHVF, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը և Եղիշե Սանասարի Սարգսյանի դիմումը՝ որոշում եմ.

1․ Եղիշե Սանասարի Սարգսյանին (ծնված՝ 10.04.1940թ), Արծվիկ Աղասու Սիմոնյանին (ծնված՝ 20.09.1943թ) և Տիգրան Հայկի Սարգսյանին (ծնված՝ 19.11.2007թ) ժառանգաբար փոխանցված՝ «Լոռու մարզ ք․ Սպիտակ Թումանյան փողոցի թիվ 19/1 բնակելի տուն» հասցեում գտնվող, 06-006-0304-0041 կադաստրային ծածկագրով 0,09000 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 79,50 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական։

2․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Եղիշե Սանասարի Սարգսյանի, Արծվիկ Աղասու Սիմոնյանի և Տիգրան Հայկի Սարգսյանի սեփականության իրավունքը։

3․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի ճշգրտված հատակագիծը։

4․ Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման: 5․ Եղիշե Սանասարի Սարգսյանին, Արծվիկ Աղասու Սիմոնյանին և Տիգրան Հայկի Սարգսյանին՝

1) համայնքի բյուջե վճարել 132 665 ՀՀ դրամ (հաշվեհամար 900245161352) օրինականացման վճար:

2) ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

6․ Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Իննա Կարապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner