Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 հունիսի 2025 թ.

06-095-0065-0034 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,1097 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՃՇԳՐՏՎԱԾ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի             1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով,«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի           1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ  կետով և 13-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, հաշվիառնելով, որ Ջրաշեն բնակավայրի 10-րդ փողոց, 4-րդ փակուղի, 4 հասցեում գտնվող 06-095-0065-0034 կադաստրային ծածկագրով 0,1097 հեկտար մակերեսով հողամասի վրա 2015 թվականին ինքնակամ կառուցված նկուղի, բնակելի տան, աստիճանահարթակի, ձեղնահարկի, բաց պատշգամբի և պարսպի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ  30052016-06-0023 վկայականը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 2023JRYFN5, ՏԻԳՐԱՆ ԲԱՇՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԱՁ-ի կողմից տրամադրվածանշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Վանաձորի նախագծող ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը ևՌոբերտ Արտեմի Մխիթարյանի (ծնված՝ 28091947 թ) դիմումը՝ որոշում եմ.

1.   Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող,  06-095-0065-0034 կադաստրային ծածկագրով 0,1097 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 54 քառակուսի մետր մակերեսով նկուղը, 55,38 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 37,66 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը, 44,07 քառակուսի մետր մակերեսով ձեղնահարկը, 1,91 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբը, 2 քառակուսի մետր մակերեսով  զուգարանը, 4,73 քառակուսի մետր մակերեսով  ամառային խոհանոցը և 17,80 քառակուսի մետր մակերեսով պարիսպը ճանաչել օրինական։

2.   Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ
ճանաչել
Ռոբերտ Արտեմի Մխիթարյանի և Ատոմ Ռոբերտի Մխիթարյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը։

3.  Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի ճշգրտված հատակագիծը։

4.   Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:

5.  Ռոբերտ Արտեմի Մխիթարյանին  և Ատոմ Ռոբերտի Մխիթարյանին՝

       1 համայնքի բյուջե վճարել 259070,392 ՀՀ դրամ (հաշվեհամար 900245161352) օրինականացման վճար:

       2 ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

6Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե Գրիգորյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հովհաննես Մանուկյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner