Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 24-ի արտահերթ նիստի օրակարգը.
1) Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 107-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
/Զեկուցեղ՝ Վ. Ապրեսյան/
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2022 թվականի բյուջեի 4-րդ եռամսյակի կատարման ընթացքի մասին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի հաղորդումն ընդունելու մասին
/Զեկուցեղ՝ Վ. Ապրեսյան/
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 112-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/ |