Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 806
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2023 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎԱՇՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵՐԻ ՌՈԲԵՐՏԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ  կետով, 13-րդ կետի «ա» և «բ» ենթակետով, հաշվիառնելով, որ Մերի Ռոբերտի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրի 1-ին փողոց, 10 նրբանցք, 10 փակուղի 3 հասցեում գտնվող, 06-021-0023-0016 կադաստրային ծածկագրով 0,147 հեկտար մակերեսով հողամասի վրա 2016  թվականին ինքնակամ կառուցված  բնակելի տան, բաց պատշգամբի, ավտոտնակի, ամառային խոհանոցի, հացատան և թռչնանոցիպահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ N 24032015-06-0027 վկայականը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 20238ZGQKR, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրամադրվածանշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը ևՄերի Ռոբերտի Գալստյանի (ծնված՝ 03071992թ) դիմումը՝ որոշում եմ.

1.   Մերի Ռոբերտի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող՝  Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում գտնվող,  06-021-0023-0016 կադաստրային ծածկագրով 0,147 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 85,3 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 28,7 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբը, 21,9 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը, 20,8 քառակուսի մետր մակերեսով ամառային խոհանոցը, 7,5 քառակուսի մետր մակերեսով ամառային խոհանոցը, 18,6 քառակուսի մետր մակերեսով հացատունը և 4,8 քառակուսի մետր մակերեսով թռչնանոցը ճանաչել օրինական։

2.  Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հատակագիծը։

3.  Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ

ճանաչել Մերի Ռոբերտի Գալստյանի սեփականության իրավունքը։

4.    Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:

5.  Մերի Ռոբերտի Գալստյանին ՝

      1) համայնքի բյուջե վճարել 171 806 ՀՀ դրամ (հաշվեհամար 900245161352) օրինականացման վճար:

     2) ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

6Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի տեղակալ  Գ Չոբանյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(847.55 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 28

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner