Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 941993 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06032WVUQNHB) և Հակոբ Մամիկոնի Գյուլազյանի (ծնված՝ 06․03․1962թ․)դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում գտնվող 06-021-0035-0020 կադաստրային ծածկագրով 0,097 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արևաշող, 13-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 21 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1807)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: