Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 21
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐՈՒԺԱՆ ԱՊՐԵՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի կարիքների համար աղբի հավաքման և փոխադրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված ՀՀ ԼՄՍՀ-ԳՀԾՁԲ-23/1 ծածկագրով գնման ընթացակարգը հայտարարվել է հայտերի ներկայացման վերջնաժամկետի խախտմամբ, որի արդյունքում 2023 թվականի հունվարի 23-ին կնքված Սպիտակ համայնքի կարիքների համար աղբի հավաքման և փոխադրման ծառայությունների մատուցման գնման թիվ ՀՀ ԼՄՍՀ-ԳՀԾՁԲ-23/1-1 և ՀՀ ԼՄՍՀ-ԳՀԾՁԲ-23/1-2 պայմանագրերը 2023 թվականի փետրվարի 16-ին Սպիտակ համայնքի կողմից միակողմանի լուծվելու են, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, որովհետև մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աղբի հավաքման և փոխադրման ծառայությունների իրականացման համար անհրաժեշտ ապրանքների ձեռքբերման գնման ընթացակարգը կազմակերպելու և պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ ժամկետի լրանալը համայնքում աղբի հավաքման և փոխադրման ծառայությունները չիրականացնելը կհանգեցնի հակասանիտարական վիճակի և համաճարակների տարածմանը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է․

1․ Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի կարիքների համար աղբի հավաքման և փոխադրման ծառայությունների մատուցումը մեկ անձից գնում կատարելու միջոցով ձեռք բերելուն` մինչև 2023 թվականի մարտի 23-ը ներառյալ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐՈՒԺԱՆ ԱՊՐԵՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner