Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Հայստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07022023-06-0036 վկայական)՝ 06-006-0058-0001-003 կադաստրային ծածկագրով բազմաբնակարան բնակելի շենքի նկուղային հարկում գտնվող 77,1 քառակուսի մետր մակերեսով հատվածը անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ընտրված Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու լիազորությունների դադարումը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» խմբակցությանը՝ համաձայն հատակագծի։ |