Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի թիվ 1013-Ն որոշումը, «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը՝ որոշում եմ.
1․ Հաստատել Սպիտակ համայնքի Սարալանջ բնակավայրում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-096-0101-0031 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից 0,99384 հեկտար մակերեսով 3-րդ կարգի անջրդի վարելահող հողատեսքի հողամասի հատակագիծը։
2․ Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: