Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդված 1-ին կետով, 64-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով և 16-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, 33-րդ և 50-րդ կետերով, հաշվի առնելով, որ թիվ ԼԴ4/0077/02/12 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի հունիսի 15-ի վճռով ճանաչվել է Ավագ Կարլենի Ավագյանի սեփականության իրավունքը 06-049-0137-0003 կադաստրային ծածկագրով անասնագոմի նկատմամբ, 06-049-0137-0003 կադաստրային ծածկագրով 0,49049 հա մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության գյուղատնտեսական արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը համատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով թիվ ԼԴ4/0077/02/12 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի հունիսի 15-ի վճիռը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրամադրած անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06102PTYWXQW) և Ավագ Կարլենի Ավագյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Վերականգնել հողհատկացման հիմքերը և ճանաչել Ավագ Կարլենի Ավագյանի (ծնված՝ 07․04․1969) սեփականության իրավունքը Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրում գտնվող 06-049-0137-0003 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության 0,49049 հեկտար մակերեսով գյուղատնտեսական արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի նկատմամբ։
2․ Հաստատել 06-049-0137-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի հատակագիծը:
3․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, Ծաղկաբեր, 1-ին փողոց, 1-ին փակուղի, 5/2 անասնաշենք» հասցեն։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքը և տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման։
5․ Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա։