Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2025 թվականի հունիսի 24-ին տրված վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում N 1471), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06072WX4N6NT) և Ալվինա Արտավազդի Գրիգորյանի (ծնված՝ 10․07․1954թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում գտնվող 06-042-0047-0010 կադաստրային ծածկագրով 0,18 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 157,2 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը և 62,2 քառակուսի մետր մակերեսով անասնագոմին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Լեռնավան, 1-ին փողոց, 73 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1811):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: