Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված Հողերի ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 95 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 01/111․6/07739-2023 գրությունը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-052-0048-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,03957 հեկտար մակերեսով հողամասի և 06-052-0048-0009 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության 0,02811 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի։
2. Սպիտակ համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել համապատասխան փոփոխություն։ |