Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 141-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2003 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 115 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 65 օրդերը և Ամատունի Լևոնի Դարչինյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30102025-06-0046 վկայական` տրված 30.10.2025 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս.Շահումյան փողոց 40/7 շենք, 8 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Ամատունի Լևոնի Դարչինյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.
1) Ամատունի Լևոնի Դարչինյան - ինքը՝ ծնված 08.01.1957 թվականին,
2) Կարինե Ստասիկի Չոբանյան – կինը` ծնված 26.01.1956 թվականին,
3) Նարինե Ամատունու Դարչինյան – աղջիկը՝ ծնված 07.03.1981 թվականին,
4) Համեստ Ամատունու Դարչինյան – աղջիկը՝ ծնված 12.03.1982 թվականին,
5) Արևիկ Ամատունու Դարչինյան – աղջիկը՝ ծնված 26.06.1991 թվականին:
2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Լուսինե Օհանյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում: