Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2025 թվականի սեպտեմբերի 22-ի ըստ օրենքի ժառանգության լրացուցիչ վկայագիրը (գրանցված է գրանցամատյանում 6023), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06122L7CMUMN) և Սուսաննա Ավագի Խաչատրյանի (ծնված՝ 29․12․1955թ․) դիմումը՝ որոշում եմ.
 1․ Սպիտակ համայնքի Հարթագյուղ բնակավայրում գտնվող 06-061-0102-0028 կադաստրային ծածկագրով 0,068 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Հարթագյուղ, 9-րդ փողոց, 6 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1816):
 2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման