Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, 59-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1953726 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06192RYMK9YB) և Արտյոմ Նորայրի Փիլոյանի (ծնված՝ 03․11․1985թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրում գտնվող 06-097-0028-0007 կադաստրային ծածկագրով 0,135 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 116,9 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Սարահարթ, 10-րդ փողոց, 5 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1823):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: